‹‹Միշտ էլ ռիսկային է բարձր խոսելը․․․հավատացեք նրան ինչ անում եք››․ Աննա Հակոբյանը

Միշտ էլ ռիսկային է բարձր խոսելը, որովհետև դու չգիտես, թե ինչպիսին կլինի պատասխան ռեակցիան։ Բայց պետք է գնալ ռիսկի, չվախենալ ռեակցիայից, անգամ եթե այդ ռեակցիան կլինի ոչ այնքան հաճելի։

Ես հենց այդպիսի իրավիճակում եմ եղել, երբ սկսեցի այս նախաձեռնությունը, քանի որ դա նոր մտածելակերպ էր ոչ միայն մեր երկրում այլև տարածաշրջանում, գուցե նաև ամբողջ աշխարհում, որովհետև տասնյակ երկրներ գտնվում են հակամարտության մեջ, բայց չեմ հիշում դեպք, երբ այդ երկրների ղեկավարների կանայք խոսեին խաղաղության մասին և կոչ անեին կանգնեցնել պատերազմը։

Այո՛, յուրաքանչյուր նախաձեռնություն դա ռիսկ է, սակայն յուրաքանչյուր կին պետք է գնա այդ ռիսկին, չվախենա խոսելուց և գործելուց։ Հավատացեք նրան ինչ անում եք, ես հավատում եմ նրան ինչ անում եմ։ Ես հավատում եմ ‹‹Կանայք հանուն խաղաղության››։

Միշտ էլ ռիսկային է բարձր խոսելը, որովհետև դու չգիտես, թե ինչպիսին կլինի պատասխան ռեակցիան։ Բայց պետք է գնալ ռիսկի,…

Posted by Anna Hakobyan on Wednesday, October 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ