Ակնալճի հարևանությամբ հողը այրվում է. բացառիկ կադրեր

Գարնան ամիսներին կանաչած դաշտը դարձել է անպիտան ոռոգման ջուր չլինելու պատճառով: Նման հողակտորները քիչ չեն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում: Այստեղ տարեց տարի նվազում են կանաչ տարածքները, մշակովի հողատարածքները, և գյուղը դառնում է գորշ ու մռայլ:

Ակնալիճը ոռոգման ջուր ստանում է երեք աղբյուրներից՝ խորքային հորերից, «Սև ջուր» պոմպակայանից և Ստորին Հրազդանի ջրանցքից: Ակնալիճը Ստորին Հրազդանի ջրանցքից սնվող վերջին համայնքն է: Հողերի այն հատվածը, որը ոռոգվում է Հրազդան գետի ջրերով, ամառվա ամիսներին գրեթե դառնում են չոռոգվող, քանի որ ջուրը չի հասնում Ակնալիճ:

Իսկ Սև ջուր գետի վրայի երկու պոմպակայաններն աշխատում են հերթափոխով, քանի որ բավականաչափ ջուր չի հավաքվում երկու պոմպ աշխատեցնելու համար: Նախկինում 18 խմ ջուր է արտադրել Սև ջուր գետը, այժմ՝ 1.5-2 խմ: Այս պայմաններում Ակնալիճ համայնքի 1200 հա ոռոգելի տարածքից փաստացի ոռոգվում է 400 հա-ն, մնացածը դարձել է անմշակ:

Պատկան մարմիններն անուշադրության են մտանել գյուղը, ինչի հետևանքով կանաչ տարածքները կրճատվել են, և դաշտերը նմանվել են անապատի: Գյուղացիները մտահոգ են, որ երիտասարդները, պայմաններից ելնելով, կլքեն գյուղը, և Ակնալճում կմնան միայն ծերերը, ովքեր կապրեն պետության տրամադրած թոշակով ու նպաստով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ