Նիկոլ Փաշինյանը այցելել է EXPO 2019 ցուցահանդես. Աննա Հակոբյանին ցուցահանդեսին կարմիր պայուսակ նվիրեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մասնակցել է ARMENIA EXPO 2019  ցուցահանդեսի բացմանը, ապա շրջել տաղավարներով, ծանոթացել արտադրանքին։

Տաղավարներից մեկում Նիկոլ Փաշինյանի տիկնոջը հայկական արտադրության կարմիր պայուսակ նվիրեցին, ապա մեկ այլ տաղավարում վարչապետին մի քանի օր առաջ տպագրված մանկական հանրագիտարան փոխանցեցին։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկած “ARMENIA EXPO 2019″ 19-րդ միջազգային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 14-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ