«Ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի…». Սեյրան Օհանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Նախքան նիստի մեկնարկը Սեյրան Օհանյանը կարճ պատասխանեց լրագրողների հարցերին.«Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվի և նա ազատության մեջ լինի: Մնացածը դատավարութփյան ընթացքում»:

Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին՝ սահմանադրական կարգի տապալում, Սեյրան Օհանյանն ասաց.«Ես դա չեմ ընդունել, որովհետև անհիմն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ