«Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա…». Գագիկ Սուրենյան

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին բարձրանալու է

«Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ oդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ