«Սկզբում ես դանդաղ-դանդաղ կհանեմ իմ ջինսերը». համացանցում հայտնվել է հերթական բոց տեսանյութը

Համացանցում հայտնվել է հերթական հումորային տեսանյութը՝ համեմված ՀՅԴ-ի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ու զացնազան հումորային տեսանյութերով:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն Երևանի Ազատության հրապարակում մայիսի 23-ին կազմակերպել էր հանրահավաք, որին մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ու բյուրի անդամները՝ Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը:

՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակությունն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար:  Նրա խոսքով՝ հանրահավաքի նպատակն է իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնելը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրենք հավաքվել են՝ ասելու, որ իրենք էլ են ժողովուրդ, ասելու, որ իրենք անհանգիստ են, ասելու, որ լուրջ հարցեր ունեն, ասելու, որ լուրջ պահանջներ ունեն, որ իրենց խոսքը պետք է նաև լսվի։ «Այստեղ հավաքվածները մտածող, անհանգիստ, գաղափարական, հայրենասեր, շատերը հայրենիքը պաշտպանած, և բոլորը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ մարդիկ են»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ