Այս աղջկահամար 1 մլն դոլար պարգևավճար է հասնում. տեսեք, թե իրականում ով է նա

 

Ջոանա Պալանին 23 տարեկան է, սովորում է Դանիայում և իր կյանքի ընթացքում աշխարհն ազատել է 100-ից ավել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից։ Նա ունի պարսկա-քրդական արմատներ:

10 տարին չլրացած՝ նա արդեն տիրապետում էր զենքին։ Հետագայում ընդունվում է Դանիայի քոլեջներից մեկը, բայց հետո, թողնելով ուսումը, ուղևորվում դեպի Սիրիա։ Նա հիմնականում պայքարում էր կանանց իրավունքների համար։

Ջոանան դիպուկահար է և հակառակ իր կանացիության՝ համարվում է ուժեղագույն զինվոր։ Բայց  Դանիայի կառավարությունը դեմ էր Ջոանայի գործողություններին և արգելեց աղջկան երկրից դուրս գալ։

Ջոանան որոշեց վարվել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում և մեկնեց Կատար։ Վերադարձի ժամանակ նրա անձնագիրը խլում են և 3 շաբաթով զրկում ազատությունից։ Նա ստիպված էր Կոպենհագենում սպասել դատարանի որոշմանը։

Ջոանային իրոք սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում, քանի որ, ըստ Դանիայի կանոնների, նա իրավունք չուներ լքելու երկիրը և մասնակցելու պատերազմական գործողությունների:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ