«3000 տարվա կոշիկ». վարչապետը պատմել է զբոսաշրջիկների հետ հանդիպումից զվարճալի միջաադեպի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետեւյալն էր.

Խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկները արդեն իսկ եղել էին Արենիի քարանձավում եւ Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկը ինձ ուղղեց՝ 5000 տարվա։

Ես ներողություն խնդրեցի սխալի համար, ինքս ինձ ուղղեցի եւ ավելացրի. «Հայաստանի համար 2000 տարի այսկողմ, 2000 տարի այնկողմ՝ իրականում մեծ սխալ չէ»։

Զբոսաշրջիկներս լիաթոք ծիծաղեցին եւ տպավորվեցին։)»

I’m guiding a group of international tourists in our 2801 years old capital city Yerevan.

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, August 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ