«Դրախտի դարպասը» նոր ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին

Այս տարի աշնանը մեծ էկրան կբարձրանա հայտնի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը` նվիրված արցախյան պատերազմին:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը վերադառնում է Արցախ`  լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: Լրագրողական հետաքննության ընթացքում նա հանդիպում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիային, նրանք սիրահարվում են:

«Դրախտի դարպասը» ֆիլմը արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Գլխավոր դերերում են Ռիխարդ  Զամելը, Նինա Քրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը և Տատյանա Սպիվակովան:

Երևանում և Ստեփանակերտում ֆիլմի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ արդեն հաջորդ տարվա մարտին Լոս Անջելեսում տեղի կունենա պրեմիերան:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ