Լիլի Մորտոն, Աննա Մանուչարյանը, Սերգեյ Դանիելյանը՝ Sport сlub-ի լողավազանում

Ջրային մարզաձևեր, որոնք կպահպանեն Վարդավառի «թաց» տրամադրությունը․ Sport сlub հումորախառն սպորտային նախագծի սպասվող թողարկման հյուրերը Լիլի Մորտոն, Աննա Մանուչարյանը,Սերգեյ Դանիելյանը և սինքրոն ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանն են։

«Եթե ջուր, լողավազան, Վարդավառ, միանգամից պատկերացնում ենք Լիլի Մորտոյին, անգամ, ավելի շուտ, քան ջրացատկորդներին, Սերգեյ Դանիելյանին հրավիրել ենք, որովհետև գիտենք, որ նա շատ լավ է լողում, Աննա Մանուչարյանին էլ հրավիրել ենք՝ որպես տաղանդավոր դերասանուհու։ Սպորտային հատվածն ապահովելու են Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը, որոնք վերջերս դարձել են սինքրոն ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ»,- նշեց հաղորդավար Գրիգ Գևորգյանը։

Լիլի Մորտոն հաղորդմանը ներկայացել էր լողազգեստով և երեկոյան ակտիվ դիմահարդարմամբ: Հարցին՝ չի՞ անհանգստանում, որ լողավազանում կարող է դիմահարդարումը փչացնել, նա պատասխանեց․ «Ես նկարահանումներին միշտ դիմահարդարմամբ եմ ներկայանում»։

Դիմահարդարման թեման, սակայն, Լիլիին այնքան չէր անհանգստացնում, որքան լողալ չիմանալը: «Լողալ չգիտեմ և հիմա ինքս էլ անհանգիստ եմ, մտածում եմ՝ ինչ խաղեր են լինելու՝ ողջ կմնա՞մ, թե՞ ոչ»,- նկարահանումից առաջ ասաց նա։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ