«Տարբերեք թացը չորից». ջրային տոն Գյումրիում հայտնիների մասնակցությամբ

«Այս տարի որոշեցի արձակուրդս անցկացնել Գյումրիում: Հասկանալով, որ ինձ պես շատ մարդիկ կան, որոշեցի քաղաքին տոն պարգևել, իսկ Վարդավառն ամենալավ, ամենաբարի տոնն է: Ամեն ինչ սկսվեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ ինձանից, երկրորդ հոլովակը նկարահանեց Գոռ Հակոբյանը, հետո գաղափարը դարձավ մասսայական:

Հենց հասկացանք, որ ծավալները մեծանում են, մեզ սկսեցին աջակցել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Թե՛ մարզպետի, թե՛ քաղաքապետի հետ շատ ջերմ հանդիպում եմ ունեցել, իրենք էլ շատ ոգևորված են նախաձեռնությամբ,- պատմեց «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ։

Նախաձեռնությունը լայն տարածում գտավ համացանցում, քանի որ բազմաթիվ հայտնիների միացան դրան ու հայտարարեցին, որ իրենք ևս այդ օրը լինելու են Գյումրիում:

Ռուբեն Մխիթարյանը շեշտեց, որ հոլովակներ նկարահանած հայտնիների զգալի մասը ներկա է լինելու միջոցառմանը, կբացակայեն միայն նրանք, ովքեր երկրում չեն լինելու, սակայն  նրանք քիչ տոկոս են կազմում․ «Ես ուրախ եմ, որ իմ գործընկերները ջերմությամբ մոտեցան հարցին ու իրենք էլ որոշեցին նկարահանել հոլովակներ»:

Իսկ տեսահոլովակներին կից կատարել են հետևյալ գրառումը․

«Դե ինչ, կարծում եմ այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում եմ ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր ԹԱՑ/ՀՈԼՈՎԱԿԸ և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորովս ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՄԸ:
Ես ձեզ կսպասեմ հուլիսի 28-ին, 12:00-ից Գյումրիի կենտրոնական հրապարակում: «Վեդռոները» ու փոխնորդ շորերը չմոռանաք:

Հ.Գ.1.Ձեր հոլովակները պետք է սկսվեն հետևյալ տեքստով,- Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է:
Հ.Գ.2.Սույն ԹԱՑ/ՀՈԼՈՎԱԿԸ կիսվելն ու տարածելը խրախուսվում է)))»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ