Քոչարյանը դիմել է քննիչին՝ իրեն պատկանող զենքերը վերադարձնելու համար

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազությունը: Դատախազները պահանջում են կալանք դնել ամբողջ գույքի վրա:

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է ամբողջ գույքի վրա կալանք դնելու անթույլատրելիության մասին։

Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է, որ դիմել է քննիչին՝ իրեն պատկանող զենքերը վերադարձնելու համար, սակայն չի վերադարձվել։ Դրանք այլ երկրների ղեկավարներից նվեր ստացած ատրճանակներ են, որսորդական զենքեր։ Նրա ներկայացմամբ՝ Մարտի 1-ի հետ դրանք կապ չունեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ