Երևանում բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 108 հասցեի դիմաց բախվել են 23-ամյա Հովհաննես Մարգարյանի վարած «BMW» մակնիշի և 64-ամյա Վաչագան Կոբալյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ