Քոչարյանն արտակարգ դրության ժամանակ իրավունք չուներ զինված ուժերը կիրառել կամ ՊՆ-ին մասնակից դարձնել

«2008 թ. ազատ, անկաշկանդ` մի ժամվա ընթացքում տասնյակ և հարյուրավոր մարդկանց կալանավորում էին։ Կալանավորել են մոտ 265 անձանց 4-5 օրվա ընթացքում։ Չէին էլ մտածում, որ երբևիցե գալու է մի ժամանակ, որ դրա համար պատասխան են տալու։

2007 թ. նոյեմբերի 25-ից հետո իրավաբանորեն` արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրելու լիազորություն նախագահը չուներ։ Սահմանադրությունն արգելում էր։

Իսկ արտակարգ դրության ժամանակ իրավունք չուներ զինված ուժերը կիրառել կամ ՊՆ-ին մասնակից դարձնել։ Որովհետև զինված ուժերի կիրառման կամ օգտագործման լիազորությունը նախագահին տրված էր ոչ թե 14-րդ, այլ 13-րդ կետով։ Այդ ժամանակ պետք է անպայման հայտարարվեր ռազմական դրություն։ Իսկ ռազմական դրություն կարող էր հայտարարվել. ՀՀ-ի վրա զինված հարձակման, այդպիսի հարձակման իրական վտանգի և պատերազմ հայտարարելու դեպքում։

Այս երեք դեպքում նախագահը պարտավոր էր կամ կարող էր հայտարարել ռազմական դրություն, այնուհետև միայն զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնել։

Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ընդունված Սահմանադրության 8.2 կետն ասում էր, որ զինված ուժերը չեզոքություն են պաշտպանում քաղաքական հարցերում…»

տեսանյութը՝  .azatutyun.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ