«Կամբոջայում առողջական լուրջ խնդիր ձեռք բերեցի»․ Վարդան Սարգսյան

Վերջին տարիների ընթացքում երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն անընդհատ ճամփորդում է, բացահայտում նոր երկրներ ոչ միայն իր, այլև բազմաթիվ հեռուստադիտողների համար:

Մինչ շատերը երանի են տալիս «աշխարհ տեսնող» երգչին, նա պատմում է, թե որքան բարդ է անընդհատ թռիչքների մեջ լինելը և աշխատանքի շրջանակում նոր երկրներ այցելելը:

Վարդանը վստահ է՝ «Աշխարհի համերով» նախագիծը որակով չի զիջում արտերկրի շուկայի համար նկարահանվող հաղորդումներին․ «Կարծում եմ՝ հայկական հեռուստատեսության պատմության մեջ ամենագունեղ ճամփորդական նախագիծն է, որովհետև նկարահանումներն արել ենք գերժամանակակից տեխնիկայով: Վստահեցնում եմ՝ այն իր որակով չի զիջում համաշխարհային նման նախագծերին»:

Ամեն ինչ փորձելու և սեփական օրինակով ցույց տալու Վարդանի սկզբունքը միշտ չէ, որ անհետևանք է մնում: Նա պատմեց, որ Կամբոջայում առողջական խնդիր է ձեռք բերել: «Այս ճանապարհորդությունը ճակատագրական էր ինձ համար:

Երբ Կամբոջայում տեղացիներն ուտում են միջատեր, իրենց օրգանիզմի համար դա սովորական երևույթ է, մեզ համար՝ ոչ: Վերադառնալուց հետո ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցա և երկարատև բուժում անցա:

Ընտանիքս դեմ է, որ ես նման վայրեր գնամ, սակայն ինձ համար կարևոր է հեռուստադիտողներին հետաքրքիր նախագիծ ներկայացնել»,- ասաց երգիչն ու հավելեց, որ անընդհատ թռիչքների արդյունքում իր իմունիտետը բավականին թուլացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ