ՏԵՍԱՆՅՈՒԹ ՎԻԴԵՈ ՖՈՏՈ Աննա Հակոբյանը դստեր հետ ներկա է գտնվել Երևանում ճախրող ռեստորանի բացմանը

Երեւանում պաշտոնապես բացվեց Dine Sky-ը՝ ռեստորան երկնքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր հետ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք:

Dine Sky-ը ճախրող ռեստորան է, որտեղ կարող են այցելել սուր զգացողությունների սիրահար ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը:

Հայկական ճախրող ռեստորանը ունի մեկ առանձնահատկություն ևս. Երևանը կլինի առաջին քաղաքը որտեղ կգործի նաև ճախրող ռեստորանի ձմեռային տարբերակը՝ նախատեսված 16 հոգու համար:

Dine sky-ի բացումը պլանավորվում ու կազմակերպվում է արդեն երեք տարի: Մեկ տարի տևել են կառուցվածքի նախագծման աշխատանքները, հաջորդ 1,5 տարվա ընթացքում կառուցվել է ռեստորանը, իսկ կես տարի այն անցել է համապատասխան փորձարկում, թեստավորում և հավաստագրում:

Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ