Քոչարյանի պաշտպանը՝ Ալումյանը դատավորի վրա մատ թափ տվեց

Վերաքննիչ դատարանը որոշեց Սեդա Սաֆարյանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժել։

Դատարանը որոշեց մերժել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Նախորդ նիստերից մեկում դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, սակայն այն մերժվել էր:

Նախորդ նիստին պաշտպաններն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը տարբեր հիմքերով կասկածի տակ էին դրել Դանիելյանի անաչառությունն ու անկողմնակալությունը:

Նշենք, որ դատարանը դեռ չի անցել բողոքների քննությանը:

Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոփոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ