«Արա-ով հետս չխոսե՛ս … Էլի պաշտոն ստացած մարդ վատացա՞վ ըտեղ…». թեժ վիճաբանություն՝ ավագանու նիստին

Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու քաղաքապետարանի հաստիքակազմի ավելացման հարցը:

Նախագիծը հարուցեց Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի դժգոհությունը: Դավիթ Խաժակյանի խոսքով, հաստիքացուցակը նույնն է՝ ավելացրած ՓԲԸ-ների փոփոխությունը, աղբահանության վճարման-գանձման փոփոխությունը:

«Երեւի արդեն նշանակություն չունի հիմնավորել, որ ուռճացված հաստիքացուցակ է, նույն բանն է, ինչ նախկինում՝ չհաշված, որ թվաքանակի առումով մեկնարկային փուլում 1998-ը դարձել է 2132:

Հիմա նույն նախագիծն է՝ հանած աշխատանքային խումբը: Ես հասկանում եմ, որ կողմ պետք է քվեարկեք, եւ անցնի այս նախագիծը, բայց օպտիմալացումը կառավարությունում գնում է մի ուղղության վրա, այստեղ մի այլ ուղղության վրա, եւ մենք, փաստորեն, այն հաստիքացուցակը, ինչ-որ ունեինք նախկինում, համարում ենք օպտիմալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ փաստորեն, մի մեղադրանք է միայն մնում նախկիններին՝ կոռումպացված էին.

«Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, մենք ասում ենք՝ թող ունենա 4-ը , 4 օգնական եք առաջարկում, ասում ենք՝ 2 օգնականը բավարար է: Մեր տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19.5 աշխատակից եք բերել տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչություն: Սա ադեկվա՞տ է մեր քաղաքի համար, ես ասում եմ՝ ոչ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ