«Եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, պետք ա դատվեմ». վարչապետի բացառիկ հարցազրույցը

«Եթե ես որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ես պետք ա դատվեմ»,- այս մասին այսօր SHANTNEWS-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Փաշինյանը:

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և առաջարկություններ ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Գործադիրը որոշել է պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու համար: Արդյունքում՝ կապահովվի կոմիտեի վերոնշյալ տարածքներում աշխատանքների բնականոն ընթացքը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Լիկվոր» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 4 նոր աշխատատեղ և իրականացվել 1,722,761 ՀՀ դրամի ներդրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ