ԲԴԽ ևս մեկ անդամ հրաժարականի դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել։

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի Facebook-յան էջից։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-ժրդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն խնդրում եմ ընդունել իմ, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, հրաժարականը՝ խորհրդի անդամի իմ լիազորությունները դադարած համարելով ս.թ. հունիսի 14-ից: միաժամանակ հայտնում եմ, որ նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը: 

Հայտնում եմ նաև, որ որօես դատավոր շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր երկրի համար կարևորագույն այսդ ժամանակաշրջանում»,- ասված է հրաժարականի տեքստի մեջ: 

Նշենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո անցած շաբաթ իր հրաժարականի մասին հայտարարեց նաև նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինող Գևորգ Դանիելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ