Քավություն շնորհիր Քո ժողովրդին և ամենքին մաքրիր Սուրբ Հոգուդ զորությամբ: Փրկիր մեզ թշնամու բռնությունից ` աղոթք փրկության

Տեր, տես Քո ծառաների խոնարհությունը և թողություն տուր մեր կամա և ակամա, գիտակցաբար ու անգիտակցաբար կատարած բոլոր հանցանքներին: Քավություն շնորհիր Քո ժողովրդին և ամենքին մաքրիր Սուրբ Հոգուդ զորությամբ: Փրկիր մեզ թշնամու բռնությունից և մեր կյանքն ամուր պահիր բանսարկուի չարահնար որոգայթների դեմ:

Խաղաղության հրեշտակին հանձնիր մեզ, Դու, որ նախքան մեր հայցելը, պատրաստում ես մեր պետքերը: Արժանացրու մեզ խոստովանությամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Քեզ` նախքան մեր վախճանը:

Սուրբ Հոգուդ ընդունելության տաճար դարձրու բոլորին, սուրբ առաքյալների հետ, և մեր անունները նրանց հետ միասին գրիր կյանքի գրքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ