«Ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանը նորից կլցնի Հանրապետության հրապարակը». Ալեն Սիմոնյան

Հայաստանում ընդդիմությունը դեռեւս չի ընկալել, որ ՀՀ–ում իշխանությունը ժողովրդին է պատկանում. ոչ միայն գործադիրը եւ օրենսդիրը, այլ  նաեւ դատական իշխանությունն է պատկանում ժողովրդին։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով դատարանների մուտքերն ու ելքերը փակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հաջորդած դատապարտող արձագանքների մասին։

Պատասխանելով դիտարկմանը, որ միջազգային կառույցներ եւ ընդդիմության ներկայացուցիչներ դատապարտեցին վարչապետի կոչն ու դատարանների արգելափակման ակցիան, նա ասաց.

«Տեսաք ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի եւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, իսկ ընդդիմության արձագանքը էմոցիոնալ եւ պահի տակ արձագանք էր։ Նույն ընդդիմությունը դեռեւս չի ընկալել, որ ՀՀ–ում իշխանությունը ժողովրդին է պատկանում, ոչ միայն գործադիրը եւ օրենսդիրը, այլ  նաեւ դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Խոսելով կոչին արձագանքած 1100 քաղաքացիների թվի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ակցիա է եղել, որը վերաբերվել է ամբողջ հանրապետությունը։ Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում հանրապետության հրապարակը կլցնի, որովհետեւ մենք ժողովրդի հետ համագործակցում եւ ներկայացնում ենք ժողովրդին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ