Ռոմանտիկ Գառնիկը տեղափոխվել է հիվանդանոց

Տավուշի մարզի Բագրատաշենի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ցույցի ժամանակ վատացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը, որին տեղափոխել են հիվանդանոց:

Տեղում քաղաքացիները փորձել են Դանիելյանին օգնություն ցուցաբերել, որից հետո նա հոսպիտալացվել է:

Նշենք, որ Բագրատաշենի հատվածում մի խումբ քաղաքացիներ փակ են պահում Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի Տավուշից մեկնարկած սահմանազատման գործընթացի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ