Շատ դրական եմ վերաբերվում. կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից գազ ձեռք բերելու վերաբերյալ

Երևանը պատրաստ է գազի գնման հարցը քննարկել Բաքվի հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,- ասաց նա։

Ըստ Սիմոնյանի՝ այնպես չէ, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։

«Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս ու մտնում է իրենց մոտ, հետո գնում է Եվրոպա, այդ նույն գազն է մեծ հաշվով գալիս մեզ մոտ»,- ասաց ԱԺ նախագահը։

Նա շատ լավ տարբերակ է համարում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ