12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

«Սահմանային թումբը դնելը չի՞ նշանակում, որ Ադրբեջանը տարածքային պահանջ չունի»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս դիմեց լրագրողներին․ «Այնքան շատ եք սիրում Ալիևին մեջ բերել, որ երևի ադրբեջանական լրատվամիջոցները չեն անի։ Բա ի՞նչի չեք մեջբերում, որ ասում է՝ մենք տարածքային պահանջներ չունենք։ Ասում է՝ 12 կմ արդեն սահմանազատված է, դա ի՞նչ է նշանակում, որ այդտեղ Ադրբեջանը պահանջ չունի Հայաստանի նկատմամբ։ Սահմանից անվտանգ բան կա՞»։

ԱԺ նախագահի խոսքով՝ փաստ է, որ մենք ունենք սահմանագծած սահման․ «Ալիևը իր ներքին լսարանի համար, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ սակարկելու համար, ձեր և տարբեր լրատվամիջոցներին նարատիվներ թելադրելու համար ինչ կասի, ինձ շատ քիչ է հետաքրքրում։ Իրողությունը այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ունեն 12 կմ չվիճարկվող սահման։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանի Հանրապետությունն է»։

Հարցին, թե Ադրբեջանը պատրվակներ չի՞ կարող գտնել հարձակման համար, վերջինս դիմեց հարցը հնչեցրած լրագրողին․ «Միշտ կարող է պատրվակ գտնել, գալ հասնել «Ազատության գրասենյակ ու ձեզ վերցնել պատանդ, բայց տենց բաների մասին խոսելը ո՞րն է։ Այսինքն՝ ուզում եք ասել, որ մենք այդտեղ սահմանազատում չանեինք, ինքը ուզենար հարձակվել, չէր կարողանա։ Արել ենք, որ չկարողանա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ