Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նկատեց՝ ընդդիմախոսներին երկու մաս կա Հայաստանում։

Նրա խոսքով՝ առաջինը դրանք հետևյալ մարդիկ են․

«Մարդիկ, որոնք հույզերի են տրվում, և լսում են նրանց, որոնք ուզում են ներսում որևէ բան հրահրել, ես այդ մարդկանց հրահանգով եմ մոտենում և խնդրում եմ չհետևել այդ սուտ տեղեկություններին։ Մի ամսի է ասում ենք, որ ՀՀ-ից ոչ մի թիզ չի հանձնվում, էլի լրագրողները ասում են՝ Հայաստանից հանձնում են։

Երկրորդը դրանք այն մարդիկ են, որոնք փորձում են քաղաքական դիվիդենդներ շահել, բայց իրենք լուզր են, իրենց մոտ ոչինչ չի ստացվելու․

Ա․ իրենք ասելիք չունեն Հայաստանի Հանրապետությանը

Բ․ իրենց ասելիքը իրականությանը չի համապատասխանում

Գ․ դա դրսից թելադրված բան է, որը ՀՀ ժողովուրդը գիտակցում ու հասկանում է»,- ներկայացրեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ