Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

 

Դրական է, որ հասել ենք նրան, երբ սյուն ենք դնում ու ֆիքսում ենք սահմանը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միակողմանի զիջումը սահման ունենա՞լն է, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը։ Ուզում եմ հարցնել՝ հայկական որևիցե տարածք որևիցե թումբ հանձնվե՞լ է։ Ոնց որ մարդկանց գժի տեղ դնեն, անընդհատ ասում են, որ մենք ենք 29․800 քառակուսի կիլոմետր տարածքը դրել քննարկման, բայց մենք բազմիցս ասել ենք, որ չկա ՀՀ-ից որևիցե մետր, որը քննարկման ենթակա է։ Ով պատահի, ով ինտերնետ մուտք ունի որոշում է, որ ասի հանձնում են, որ գնաս վզից բռնես ասես՝ հլը մի հատ արի հասկանանք, թե ինչն ենք հանձնում, մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել ու ցնդաբանաություններ անել»,- ասաց նա՝ անդրադառնալով Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացին։

ԱԺ նախագաը հստակեցրեց՝ ՀՀ տարածքից որևիցե մեկը բան չի հանձնում․ «Որտեղ մենք ենք առաջ, մենք ենք հետ քաշվում, իսկ որտեղ Ադրբեջանն է առաջ, իրանք են հետ քաշվում։ Ես կարող եմ ասել այն բնակավայրերի անունները, որոնք Ադրբեջանը բարձրաձայնում է, հայկական կողմից ո՞վ կարող է տենց բնակավայրերի անուն ասել։ Խոսքը գնում է 31 գյուղերի կենսական տարածքների մասին։ Բռնել մի բառ փոխել ու մանիպուլացիա անել շատ վատ բան է, դարձել է արդեն կարգախոս»։

Նրա խոսքով՝ Տավուշն այժմ ավելի պաշտպանված տարածք է․ «Երբ որ դու այդ գծի վրա հավանական հարձակվող կողմից հարցեր ու սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես, ասում ես՝ ստեղ դու ես, ստեղ ես եմ, ու անցնում ես առաջ, դա էլ ավելի պաշտպանված է դարձնում։ Մենք կարող ենք մշտապես պատ կառուցենք, դիրքեր, հետո իրանք բայրաքթարներով հարձակվեն մեզ սպանեն, ասենք՝ դե պաշտպանված էր, բայց էլի հարձակվեցին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ