Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն:

Այս մասին հերթական ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբերգական օրը հսկայական պատմական, հոգևոր, բարոյական և քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, այդ հանրապետության բարեկամ ժողովրդի, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։ Մենք միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, Մոսկվան առաջիններից էր, որ հայտարարել է ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին։ Նախօրեին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ