Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Քննությունների ու գնահատման համակարգի օբյեկտիվության հետ կապված մեծ խնդիր կա Հայաստանում։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ կարծում, որ մենք ձերբազատվել ենք այն ընկալումից, որ երեխային բարձր գնահատական նշանակելը՝ անկախ նրանից թե երեխան, ու գիտելիքը կամ հմտությունը գնահատականի հետ ի՞նչ հարաբերություն ունեն, մեր իրականության մեջ համարվում է լավություն, որ շատ լավ բարեկամական մեծ բան արվեց, երբ երեխային ավելի բարձր գնահատական նշանակվեց, այս կետից շղթան սկսում է աշխատել»,- ասաց նա։

ԿԳՄՍ նախարարը արձագանքելով վարչապետին, ընդգծեց․ «Եթե դպրոցում որոշակի գնահատման իրավիճակ կա, օրինակ, բոլորը ստանում են ամենաբարձր գնահատականները, ապա մենք արտաքին գնահատում ենք անկացնում և դրա արդյունքներով էապես տարբերվեն դպրոցի միջին գնահատակններից, ապա այստեղ պարզ է, որ գալիս է բացատրություններ տալու հերթը և պետք է պարզաբանել, թե ինչու է այդպես։ Ընդ որում՝ դա կարող է լինել, ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ, այսինքն՝ ինչպես կարելի է երեխաներին բարձր գնահատել, այնպես էլ ուսուցիչները ունեն այնպիսի մոտեցում, որ ամենաբարձր գնահատական գրեթե ոչ մեկի չեն դնում, գնահատման սանդղակում կա 10 միավոր բայց դա ոչ մեկ չի ստանում, ոչ մեկին չեն դնում, ինչը նույնպես ճիշտ չէ»։

Անդրեասյանի խոսքով՝ արտաքին գնահատման մեխանիզմով հնարավոր կլինի վերահսկել գնահատման սանդղակը։ Այդ թվում էլեկտրոնային մատյանով բոլոր դպրոցների բոլոր գնահատակնները նախարարության ամենօրյա տեսադաշտում է։

Վարչապետը պատասխանելով վերջինիս, նաև կատակեց․ «Ամեն օր մենք գիտենք Հանրապետությունում միջին գնահատականը, վերլուծությունների հիմքեր է տալիս: Ասենք՝ Նոր Տարուց առաջ գնահատականները լավանում են, թե՞ վատանում և այսպես շարունակ: Կառավարության համար էլ տարեկան միջին գնահատականն էլ կարող է շատ լավ ազդակ տալ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ