Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

«Մեթոդական առումով մոտեցման մեջ խնդիր ունենք. այս ընթացքում որքան խոսել ենք կրիպտոարժույթների մասին, ըստ էության խոսել ենք բացասական ենթատեքստով»:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրակարգային 39-րդ հարցի քննարկման ժամանակ, որը ենթադրում է կրիպտոարժույթների դաշտի որոշակի առումով կարգավորում:

«Մենք միշտ ասել ենք, որ դրանով հանցագործություն են անում, դրանով թմրանյութ են վաճառում, դրանով էս են անում, էն են անում, բայց էդ նույնը, կներեք անում են նաև մեզ հայտնի ավանդական փողով և այստեղ մենք էլի մեր բոլոր սովորությունների համաձայն ուշանում ենք, սպասում ենք տեսնենք, երբ ամբողջ աշխարհը հարեցերի հետ հարաբերվելու նոր կուլտուրա կունենա»,- ասաց վարչապետը:

Վերջինս նաև հարցադրում արեց՝ ի վերջո կրիպտոարժույթն ի՞նչ է՝ տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին ժամանակին եղել է փողը և անկանխիկ փողը. «Ես օրինակ վաղուց և աշխատանքային և ոչ աշխատանքային ֆորմատներով արտահայտել եմ տեսակետ, որ մենք աս հարցի հետ պետք է հարաբերվենք, պետք է հարցը կարգավորենք: Մենք բոլոր տեղերում րումե նք՝ կրիպտոարժույթ, կրիպտոարժույթ, բայց մենք օրենսդրական կարգավորում ունենք թե դա ի՞նչ է ընդհանրապես, ի՞նչ կանոններով է աշխատում:

Մենք նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի մեջ գրել ենք, որ կրիպտոարժույթ ունենաս պիտի հայտարարագրես, բայց մեր երկրում կրիպտոարժույթն ի՞նչ է ընդհանրապես»:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ըդգծեց՝ մեթոդական առումով սխալ է համարում, որ երբ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում:

«Իսկ, կներեք սովորական փողով այդ ամեն ինչը չի արվո՞ւմ: Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, ՀՀ բոլոր պետական ինստիտուտները խուճապահար նամակ են գրում, որ հեսա ամեն ինչ կքանդվի, էդ թեմայի մասին պետք չի խոսել: Ես գոնե ինձ համար այդ գծերն անցել եմ. մեր երկրի տնտեսական համակարգում կրիպտոարժույն ի՞նչ է, մարդն իրավունք ունի ունենալ, թե՞ ոչ, մեկը հաշվել է մենք պետական բյուջեի ինչքա՞ն եկամուտ ենք թերհավաքագրում՝ կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով: Ու այստեղ ես մեծ պրոբլեմ եմ տեսնում և ակնկալում եմ, որ Կառավարությունն ու կենտրոնական բանկը այս ուղղությամբ վարվող աշխատանքներն արագացնեն»,- նշեց վարչապետն ու հավելեց. «Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք, բայց բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարա երկրի վրա կամ երկրի տակից պայթի, գոյություն չունի:

Մեր բոլոր պռոբլեմները նրա մասին են, որ եմնք ասել ենք՝ լավ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ