Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է արել

«1915 թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են». X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշել է նա, որին կից` հայերենով հավելել է. «Հիշում ենք և պահանջում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ