5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

«Վալենտինա Մատվիենկոն երկու տարի առաջ հայտնաբերեց, որ ՌԴ-ը նույնիսկ մեխեր չի արտադրում, և այդ օրվանից նրա օրգանիզմը խիստ երկաթի պակաս զգաց, իսկ կանանց մոտ երկաթի պակասը բերում է տրամադրության կտրուկ փոփոխությունների, անկումների, որոշ դեպքերում՝ նաև մտավոր կարողությունների մթագնման:

Այլ բանով բացատրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ այս՝ ՌԴ-ում կոճակեղենից միակ արտադրված, կոճակ աչքերով տիկնոջ «բարբաջած» հայտարարությունները, ես բացարձակ անկարող եմ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ հետգրությամբ շարունակելով.
«Ալիևի և մնացած ադրբեջանական պաշտոնյաների՝ Ուկրայինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելը փաստորեն ՌԴ-ում ոչ ոքի չի հուզո՞ւմ և հակառուսական քայլ չի համարո՞ւմ։

Հա՜, ու հիմա կհայտնվի 5-րդ շարասյունը ու կասի․ «Бьет значит любит!!»
«Իմացի հերդ ա, դիմացի Ցոլակ ջան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ