Ոսկեպարում Ալիևի ջրաղացին ջուր լցնողներն են, որոնք Հայաստանի շահերի համար չեն պայքարում

«Ոսկեպարում Ալիևի ջրաղացին ջուր լցնողներն են, որոնք Հայաստանի շահերի համար չեն պայքարում։ Տեսանք երեք մանեթանոց լացողներ, որոնք փորձում էին ավելի էմոցիոնալ դարձնել տեսարանը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, որով մերժում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։

Հակոբյանը նշեց, որ հենց սահմանազատումն է բերելու երկարատև խաղաղություն. «Չեմ կարողանում հասկանալ տարբեր քաղաքական գործիչների, բլոգերների հրահրումները։ Մեր հայրենակիցներին կխնդրեմ չտրվել այս մանիպուլյացիաներին։ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Ալիևը չէր ցանկանում գնալ Ալմա-Աթայի հռչակագրով դելիմիտացիա իրականացնելուն, ու հիմա այդ ընդդիմադիրները շարժվում են Ադրբեջանի ցանկություններով»։

Հակոբյանի խոսքով՝ վտանգավոր է, երբ ցուցարարները բռնության ուժ են փորձում կիրառել, սակայն ավելի մեծ վտանգ է, եթե խաթարվի սահմանազատման աշխատանքը. «Ի վերջո հենց այդ համայնքների բնակիչների համար է արվում սահմանազատումը, որ այնտեղ չլինեն խրամատներ, այլ լինի ճանապարհ, որը նրանց համար կբացի նոր հնարավորություններ, ու իրենց համայնքները զարգանալու հնարավորություն ստանան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ