Խոշոր ավտովթար Երևանում, մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում 33-ամյա Գեղամ Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթանալով բախվել 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները գազազրկել են «Volkswagen»-ն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել, ով այդ անելով՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի են բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ