Սկսվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացը

Սկսվել է Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խաղաղապահ կոնտինգենտի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Դադիվանքի տարածքը, որը Ադրբեջանը ներկայացնում է որպես ալբանական տաճար։

Խաղաղապահների զորախումբը լքել է վանքի տարածքը ընդամենը մի քանի օր առաջ։

Ներկայումս վանքը հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ժամանակավորապես տեղակայվել էր Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ