Տեղի է ունենում ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը

Ինչպես հայտնել ենք՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ նախագահական նստավայրում է:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այժմ տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առանձնազրույցը:

Սպասվում են հանդիպումներ նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ