Եթե առաջնորդվենք մտավախություններով, կապրենք այնպիսի երկրում, որտեղ ոչ ոք չի ուզենա ապրել

«Սա ես կգնահատեի որպես կարևոր առաջին քայլ, միգուցե ոչ թե առաջին, որովհետև նմանատիպ իրադարձություններ եղել են, բայց, ցավոք սրտի, մենք կանգնել ենք կամ հետդարձ ենք կատարել։ Ես հուսով եմ, որ այսօրվա մեր ընտրած ճանապարհով մենք կգնանք շատ հաստատակամ, ոչ վազելով, ոչ թռիչքներով, բայց հաստատ, ուղիղ ընտրած ճանապարհը։ Եվ դա նշանակում է վերադարձ արմատներին, որովհետև Հայաստանը եվրոպական երկիր է, և մենք՝ հայերս, եվրոպացիներ ենք»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Բրյուսլեում ապրիլի 5-ին տեղի ունեցած հանդիպման սպասելիքների մասին՝ ասաց ռեժիսոր, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետը ծավալուն ելույթ ունեցավ, որի ժամանակ, խոսելով իրական և պատմական Հայաստանի մասին, ասաց, որ պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա։ Այս առումով Ռուբեն Բաբայանն ասաց, որ պատմական Հայաստանը գոյություն ունի մեր մշակույթի, մեր պատմության, մեր հիշողությունների մեջ, բայց դա չի կարող ազդել իրական Հայաստանի վրա նույնպես, ինչպես իրական Հայաստանը չի կարող ազդել պատմական Հայաստանի վրա։

«Բերեմ մի քանի օրինակ։ Նախ այդ թեզը՝ իրական և պատմական Հայաստանի մասին, կարծում եմ՝ ժամանակին լավագույնս ներկայացրել է Վանո Սիրադեղյանը, երբ ասել է, որ մենք գերադասում ենք սիրել պատմական Հայաստանը, որովհետև պատմական Հայաստանը խնամք չի պահանջում, պաշտպանություն չի պահանջում, հոգատարություն չի պահանջում»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ