Ատեստավորմամբ աշխատավարձի բարձրացման հնարավորություն ընձեռող ոլորտները ընդլայնվում են

Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, պետական պահպանության ծառայություն, ներքին գործերի նախարարություն: 2022-ին կրթության ոլորտում ներդրված ատեստավորմամբ աշխատավարձի էական բարձրացման հասնելու հնարավորություն ընձեռող համակարգը կիրառվում է նորանոր բնագավառներում: Շուտով ատեստավորման հնարավորությունից կօգտվեն նաև Քրեակատարողական ծառայությունում:

Համակարգի ներդրումն առանց դժգոհությունների չի եղել: Մասնագետների գնահատմամբ, նման լայնամասշտաբ բարեփոխման պարագայում այլ կերպ չէր էլ կարող լինել: Սակայն, դիտարկումները ցույց են տալիս, որ աստիճանաբար ավելանում է ատեստավորման համար դիմողների թիվը: Իսկ սկզբնական շրջանի բողոքների մեծ մասը եղել է անորոշության, մանրամասները չպատկերացնելու պատճառով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ