Մենք սերտացնում ենք մեր հարաբերությունները եւ ԱՄՆ-ի, եւ ԵՄ հետ․ Արարատ Միրզոյան

Մենք սերտացնում ենք մեր հարաբերությունները եւ ԱՄՆ-ի, եւ ԵՄ հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն- Ֆոն դեր Լայեն հանդիպման արդյունքներին:

«Հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ բավական հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարեւոր են մեզ համար՝ սկսած ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարեւոր քաղաքական հայտարարությունն է, որի կարիքը իսկապես մենք այսօր ունենք:

Համատեղ հայտարարությունում հանձնառություն կա բարձրացնել ՀՀ պարենային անվտանգությունը, ինչը խոսում է հարաբերությունների դիվերսիֆիկացիայի նաեւ անվտանգության մասին,-հավելեց նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ