Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մաս էր․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արարատ Միրզոյանի հետ

Այս հանդիպումը չափազանգ կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ ապրիլի 5-ի միջոցառման ընթացքում քննարկումների սեղանին ռազմական բաղադրիչ չի եղել, «բայց ՀՀ դիմակայունության ավելացումը, ի վերջո, նաև անվտանգային դիմակայություն է դառնում»։

Արտգործնախարարը նաև նշել է, որ ԵՄ-ից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ ստացվել են, դրանից հետո էլ լինելու են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ