Ավելի քան 30 մլն եվրո ենք տրամադրել ԼՂ-ից տեղահանվածների համար, պատրաստ ենք ավելին անել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։

«Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշեց պաշտոնյան:

Վերջինս իր ուրախությունը հայտնեց, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ և համախոհ գործընկերոջ այս ջանքերում․ «Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ