«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ևս հինգ լրագրողի ձերբակալությունը

Մամուլի պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանում ևս հինգ լրագրողի ձերբակալությունը արտարժույթի մաքսանենգության շինծու մեղադրանքներով: Այս անգամ բռնաճնշումների զոհ է դարձել Toplum TV-ն: Ձերբակալված լրագրողներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել լրագրողներին, ովքեր աշխատանք են կատարում հանուն հասարակության շահերի՝ հաղորդելով կոռուպցիայի դեպքերի մասին:

Իշխանությունների նպատակն է մեկուսացնել քաղաքացիական հասարակությանը և ճնշել ցանկացած այլակարծություն։ Ոչնչացնելով քաղաքական բազմակարծության բոլոր ձևերը՝ նախագահ Իլհամ Ալիևը անկախ լրատվամիջոցները համապատասխանեցնում է պաշտոնական դիսկուրսին»,- նշել են կազմակերպությունում:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Կավելյեն կոչ է արել Ադրբեջանի գործընկերներին` դադարել աչք փակել այդ երկրում մամուլի ազատության վիճակի կտրուկ վատթարացման վրա և գործել համապատասխան կերպով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ