Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը:

Այս մասին իր էջում հայտնել է գնդապետը՝ նշելով, որ փորձել են հայտնաբերել զենք-զինամթերք:

«Ոչինչ չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ունենք դրոններ, տեսախցիկներ, որ տարել են, բնական է, որ վերադարձնելու են՝ իրենց ասելով»,- նշել է գնդապետը։

Պաշտոնական մարմիններում խուզարկության մասին պարզաբանումներ առայժմ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ