Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակիչը հաճախակի ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Նշված գյուղ են մեկնել ոստիկանության իրավապահները, որտեղ անչափահասի մայրը հայտնել է, որ մարտի 22-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ամուսինը իրենց տանը ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը, ձեռքերով 3 անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ մարտի 14-ին իրենց տանը փորձել է սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր դստեր հետ:

Ոստիկանները նույն օրը գյուղից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխվել այդ տղամարդուն։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, նախաձեռնել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ