Կարեն Կարապետյան, ժիլե’տ, թալանչիներիդ կարգի հրավիրիր. Նանե Իսրայելյան

Լրագրող Նանե Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Հայաստանը կեղեքող կառույցներից մեկը, Պուտինյան լրտեսական ցանցի հովանավորը «Գազպրոմ Արմենիա»–ն է, որտեղ գործարքների ու փողերի լվացման ընթացքում ինքնասպանություններ են եղել: «Գազպրոմ»–ում Աշոտ Հակոբյանի գլխավոր տնօրեն դառալուց հետո, կառույցում սկսել են աշխատել բացառապես ատկատներով, որևէ մեկը չի կարող իրականացնել որևէ գործարք, առա՛նց ատկատների․․․

Դատախազությունն ու պետական մյուս կառույցներն արդեն խոշորացույցի տակ են առել Հայաստանի համար քաղցկեղ դարձած գազավիկների կլանի հանցավոր գործունեությունը։ Գուցե հաջորդը քո մասին լսենք, իհարկե կլսենք։

Աշոտ Հակոբյան, ես վերցրել եմ խոշորացույցն ու սկսել եմ հետաքննել քո՛ և քո ղեկավարած կառույցի հանցավոր բոլոր սխեմաները․․․ ինձանից վախենալու պատճառ ունես, եթե իհարկե խե՛լք ունես․․․․

Եթե խելք ունես, ուրեմն կհիշես նաև թե ինչպես քո հարազատ կլանը սպանեց Կոլյա պապիկին․․․
Հիշեցնեմ քեզ, Կոլյա պապիկն ինքնասպանվեց, որ իր հետ տանի գազավիկների թալանի ամբողջ գաղտնիքը․․․ Իսկ այդ գաղտնիքը հայտնի է ինձ, գուցե լուսաբանե՞մ․․․ Չերեզ լեվի խողովակներ ո՞ւմ կալոնկաներ էին մտնում անհաշվիչ գազն ու որքան միլիոններ թալանվեց․

Կարապետյան Կարեն, ժիլետ, թալանչիներիդ կարգի հրավիրիր․ Կարե՛ն, չես մոռացել չէ՞, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մասին անգամ մտքովդ չպետք է անցկացնես, որքան էլ հրաման ստանաս, այլապես նայիր Ռոբին ու խղճա քե՛զ, բայց առաջինը խղճա «Գազպրոմ»–ի տնօրենին ու կարգի հրավիրիր, թե չէ քո ժիլետը իրեն ենք թարս հագցնելու ուղարկենք Սերժի հետևից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ