Կարևոր է խոսել ոչ միայն թուրք պաշտոնյաների, այլև թուրք հասարակության հետ. Արարատ Միրզոյան

Մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների, գործընկերների հետ, այլև թուրք հասարակության հետ:

Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով 2023 թվականի կատարված աշխատանքները, հանդիպումները:

«Կարելի է ենթադրել և ինքներս տեսնում ենք, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը և կարևոր է մեր դիրքորոշումները, ընկալումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել նաև թուրք գոծընկերներին և հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ