Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է Ձորաղբյուրում

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Նելլի Մ.-ին:

Նա 2023 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ. հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ