Երբ խոսքը հեկտարներով այգու, դրանում տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անցրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում շինությունների ապամոնտաժման կապակցությամբ եղած որոշ մեկնաբանությունների:

«Երբեմն, երբ նույնիսկ դժվարին որոշումներ ենք կայացնում հանրային տարածքներից վերադարձի հետ կապված` սկսում են այդ խոսակցությունները` «ինչու հարուստներինն առաջինը չեք անում», ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացն ինտենսիվ կերպով սկսվել է 2022-ի վերջից: Վստահեցնում եմ` նույն օղակաձև այգում, տարբեր այգիներում, որտեղ իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել, բայց երբ խոսքը հեկտարներով այգու, դրա մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է լինում, մենք անբեկելի ենք, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միմիայն քննարկել այդ մարդկանց, եթե իրականում ունեն կեցության խնդիր, այդ խնդիրների լուծումը: Սա է այն մոտեցումը, որ որդեգրել ենք դեռ 2 տարի առաջ, և այս մոտեցումից հետ չենք կանգնել»,— ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ