Արևմուտքը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ. Էմանուել Մակրոն

Արևմուտքը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրացումից։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում մեկնարկելով Ուկրաինայի աջակցությանն ուղղված համաժողովը։

«Մենք բոլորս համախմբված ենք այն հարցում, որ չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ», — շեշտել է Մակրոնն իր բացման խոսքում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի «X»-ի էջում:

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ մտադիր են շարունակել վերահսկողության տակ պահել իրավիճակը, ինչպես արել են երկու տարվա ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ