Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։

Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։

Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով զոհվել է Իրանի 5 քաղաքացի, Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ:

Վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ն ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ